Քաղաքական12:36, 31 Հոկտեմբեր 2016
Թուրքիան զարգացնում է իր հարաբերությունները Վենեսուելայի հետ

Թուրքիա-Վենեսուելա միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ և Թուրքիայի Իզմիր քաղաքի պատգամավոր Ալի Սյուրեքլին հանդիպում է ունեցել Թուրքիայում Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Խոսե Գրեգորիո Բրակո Րեյեսի հետ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` հանդիպման ժամանակ Սյուրեքլին նշել է, որ թուրք-վենեսուելական հարաբերություններն ավելի են զարգանալու: Նրա խոսքերով` տարեցտարի Թուրքիայի և Վենեսուելայի առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնվում են:
Իզմիրի պատգամավորը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ վերջինիս երկիրը աջակցության ցուցաբերեց թուրքական իշխանություններին` Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |