Տարածաշրջան10:58, 01 Նոյեմբեր 2016
Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մեկնել է Ռուսաստան

Թուրքիայի Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը մեկնել է Ռուսաստան:
Թուրքական «Marmaragazetesi» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Աքարը Ռուսաստան է մեկնել ռուս գործընկերոջ՝ գեներալ Վալերի Գերասիմովի հրավերով: Աքար-Գերասիմով հանդիպմանը քննարկվելու են ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: Սպասվում է, որ հանդիպման օրակարգում կլինի նաև սիրիական հարցը:
Թուրքական աղբյուրը ուշադրություն է հրավիրում, որ Աքարի այցը Ռուսաստան տեղի է ունենում Սիրիայում նախատեսված գործողությունների նախօրեին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստնի գլխավոր շտաբի պետերը վերջին անգամ հանդիպել էին 2016 թվականի սեպտեմբերի ամսին, երբ Գերասիմովը այցելել էր Անկարա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |