Քաղաքական13:21, 01 Նոյեմբեր 2016
Իրանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ տարածաշրջանային խնդիրների շուրջ
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) փոխնախագահ Ալի Էքբեր Սալիհին հայտարարել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ բանակցել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի` այդ մասին Սալիհին ասել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը:
«Տարածաշրջանում կայունություն ապահովելու համար Թուրքիայի և միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի հետ պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել: Կարող ենք անկեղծության մթնոլորտում տարածաշրջանային խնդիրների վերբաբերյալ բանակցություններ անցկացնել` առանց օվկիանոսից այն կողմ գտնվող ուժերի»,- նշել է Իրանի փոխնախագահը:
Սալիհին, ով նաև Իրանի միջուկային էներգետիկայի գործակալության ղեկավարն է, ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանի երկու խոշոր պետություններ Թուրքիան և Սաուդյան Արաբիան մեծ դեր կարող են խաղալ տարածաշրջանում: Եվ այդ երկու երկրների դերը պիտի ուղղված լինի ոչ թե իրավիճակը սրելուն, այլ պարունակի կառուցողական և անվտանգության տարրեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |