• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:30, 02 Նոյեմբեր 2016

Չավուշօղլուի կոշտ պատասխանը Իրաքի վարչապետին.

Չավուշօղլուի կոշտ պատասխանը Իրաքի վարչապետին.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօլղուն նոյեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի՝  թուրք-իրաքյան սահմանի մոտ թուրքական զորքերի ու զրահատեխնիկայի կուտակման վերաբերյալ հայտարարությանը:

Միջանկյալ նշենք, որ Իբադին պաշտոնական Անկարային զգուշացրել էր, որ նման քայլերի շարունակության դեպքում Թուրքիան Իրաքի կողմից թշնամի կդիտվի և դրա դեմ կցուցաբերվի համապատասխան վերաբերմունք:

«Եթե դու այդքան ուժեղ ես, ինչո՞ւ է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» տարիներ շարունակ  օկուպացնում քո տարածքը: Դու չես կարողանում պայքարել ահաբեկչական կազմակերպության դեմ, դու թույլ  ես: Մենք բարեկամական ուղերձ ենք հղում, իսկ  Աբադին սադրող ուղերձներ է հղում»,-ըստ թուրքական «Hurriyet»-ի՝ ասել է Չավուշօղլուն

Հիշեցնենք, որ երեկ թուրքական մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ Անկարայից ու Չանքըրըյից ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր, անվավոր զրահատեխնիկա և այլ հատուկ տեխնիկաներ են ուղարկվել թուրք-իրաքյան սահման` Քիլիս նահանգի Սիլոփի շրջանին հարող հատված:

2 երկրների միջև լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորախումբն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}