Տարածաշրջան16:39, 06 Նոյեմբեր 2016
Թուրքիան շարունակում է կորուստներ կրել Եփրատի վահան գործողության ընթացքում

Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում սկսված «Եփրատի վահան» ռազմագործողության ժամանակ սպանվել է մեկ, վիրավորվել երկու թուրք զինվոր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների հարձակման հետևանքով:
Ըստ թուրքական «Aksam» թերթի կայքի` ԻՊ-ի ահաբեկիչները թուրք զինվորների դեմ կիրառել են ականանետ և նռնակ: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |