Քաղաքական09:38, 07 Նոյեմբեր 2016
Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացվել: Ըստ թուրքական «Turkrus» լրատվական կայքի` ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության պատգամավորներին: Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա ռուսերեն, քրդերեն և թուրքերեն լեզուներով գրված է եղել «Վերջ ահաբեկչությանը և ձերբակալություններին: Պատգամավորներին և քաղաքապետերին ազատություն»:
Մոսկվայի քաղաքային խորհրդի անդամ Դմիտրի Զախարովը հայտնել է, որ բողոքի ակցիան անցել է առանց միջադեպի:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նոյեմբերի 3-ին ձերբակալվել էին քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) 11 պատգամավոր՝ այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Նրանք մեղադրվում են այն բանում, որ հրաժարվել էին անձեռնմխելիության վերացումից հետո իրենց նկատմամբ սկսված իրավական գործընթացի շրջանակներում ցուցմունք տալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |