• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:33, 08 Նոյեմբեր 2016

Թուրքիան մերժել է Թեհրանին. «Իրաքի հետ հարաբերություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չունենք»

Թուրքիան մերժել է Թեհրանին. «Իրաքի հետ հարաբերություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չունենք»

Թուրքիան մերժել է Իրանի՝ թուրք-իրաքյան հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկը: Իրանի միջնորդության առաջարկը մեկնաբանել է այդ երկրում Թուքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը: Ինչպես հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, դեսպանը նշել է, որ Անկարայի և Բաղդադի կապերը չեն խզվել ու երրորդ երկրի միջնորդության կարիք չկա:

Ըստ թուրք դիվանագետի՝ Թուրքիան դեմ չէ տարածաշրջանում  կայունության հաստատման ուղղված Իրանի ջանքերին, սակայն Իրաքը, ինչպես և Իրանը, Թուրքիայի հարևան երկիր է, որի հետ հարաբերությունները շարունակվում են, չնայած առկա խնդիրներին:

«Իրաքի հետ հաղորդակցության խնդիր չկա: Իրաքի գերատեսչությունների հետ որքան էլ բարդ խնդիրներ ենք ունեցել, երբեք երկխոսությունը չի խզվել: Այս իսկ պատճառով էլ երրորդ երկրի միջնորդության կարիք չկա»:

Նշենք, որ Անկարա-Բաղդադ հարաբերությունները լարվել էին, երբ  Իրաքի վարչապետ Հայդար ալ Իբադին հայտարարել էր, որ իրենք  չեն թույլատրելու Թուրքիայի ստորաբաժանումներին մասնակցել Մոսուլի՝ 
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրման օպերացիային: Իբադին Թուրքիայից պահանջել էր նաև դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը, որն Իբադիին դիմելով ասել էր.  «Դու իմ զրուցակիցը չես, իմ մակարդակին, որակին չես: Իրաքում քո գոռում-գոչյունը մեզ համար կարևոր չէ: Ո՞վ է սա: Թող նախևառաջ իր չափը ճանաչի»:

Թուրք-իրաքյան հարաբերություններում լարվածությունը մեղմելու նպատակով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայեթին և Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը հայտարարել էին Թեհրանի միջնորդության պատրաստակամության մասին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}