• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:57, 08 Նոյեմբեր 2016

Թուրքիան սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության հարցում պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ

Թուրքիան սեփական ՀՕՊ համակարգերի արտադրության հարցում պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ  ազգային հեռահար հակահրթիռային համակարգերի  արտադրության հարցում իրենք  պատրաստ են համագործակցել Ռուսաստանի և այլ երկրների հետ :
 
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը, Դեմիրը լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՕՊ համակարգի ստեղծման գործում ռուս-թուրքական համագործակցությունը առաջին անգամ քննարկվել է նախորդ ամսին Ստամբուլ քաղաքում 2 երկրների  նախագահների հանդիպման ժամանակ:
 
Նա նշել է, որ չնայած Թուրքիան չեղյալ է հայտարարել 3 տարի առաջ հեռահար հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար կայացած աճուրդի արդյունքները,  (խմբ.-այդ աճուրդում հաղթող էր ճանաչվել չինական «CPMIEC» կազմակերպությունը) այնուամենայիվ նախագիծը չեղարկված չէ:
 
Լրագրողները նաև Դեմիրին հարց են ուղղել, թե ինչպես կարձագանքի Թուրքիան, եթե Ռուսաստանը առաջարկարի  իրենից գնել պատրաստի ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգեր: Պատասխանելով հարցին Դեմիրը նշել է, որ հետագա աշխատանքները ցույց կտան, թե որը կլինի ամենաօպտիմալ տարբերակը:
 
Հիշեցնենք, որ Թուրքիայում հայտարարված մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները:
Թուրքիայի` չինական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու փաստը հարուցել էր ԱՄն-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների դժգոհությունը: Վերջինները բազմիցս և տարբեր մակարդակներով հայտարարություններ էին արել՝ նշելով, որ չինական արտադրության համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի միասնական ՀՕՊ համակարգին, որին 2010-ից միացել է Թուրքիան:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}