Քաղաքական10:13, 09 Նոյեմբեր 2016
Էրդողանը հույս է հայտնել, որ Թրամփի հաղթականը դրական զարգացումներ կբերի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլի 20-րդ միջազգային գործարար համաժողովում: «CNN Türk»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը պատասխանել է Թուրքիայի ներքին զարգացումների վերաբերյալ Արևմուտքի հնչեցրած քննադատություններին.
«Առանց ամաչելու, առանց իրենց արյունոտ ձեռքերին նայելու՝ մեզ նացիստ են անվանում: Նացիստական գաղափարախոսությունը ոչ թե Արևելքում, այլ Արևմուտքում է ծագել և ողբերգությունների պատճառ դարձել: Մարդկանց մասսայական կոտորածների գաղափարի բնօրրանը ոչ թե Արևելքն է, այլ Արևմուտքը»:
Էրդողանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքին:
«Այս ընտրություններով Ամերիկայում նոր ժամանակաշրջան է սկսվում: Մաղթում եմ, որպեսզի ամերիկացիների այս ընտրությունը աջակցի ազատությանն ու ժողովրդավարությանը, ինչպես նաև՝ նպաստի մեր տարածաշրջանի զարգացմանը միտված դրական քայլերի ձեռնարկմանը: Ուզում եմ հավատալ, որ բարին սա է», -նշել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |