Տարածաշրջան12:44, 10 Նոյեմբեր 2016
Թուրքիայում PKK-ի հարձակման հետևանքով վիրավորվել է նաև Դերիք շրջանի ղեկավարը
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները ինքնաշեն ռումբ են պայթեցրել Թուրքիայի Մարդին նահանգի Դերիք շրջանի գավառապետարանի շենքում: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` պայթյունի հետևանքով վիրավորվել է պետության կողմից շրջանի կառավարիչ նշանակված Մուհամմեդ Ֆաթիհ Սաֆիթուրքը, ինչպես նաև գավառապետարանի 4 աշխատակից:
Նշվում է, որ գավառապետի աշխատասենյակին կից սենյակում տեղադրված ռումբը պայթեցվել է հեռակառավարմամբ: Շրջանային հիվանդանոց տեղափոխված Սաֆիթուրքը նախնական բժշկական միջամտությունից հետո տեղափոխվել է Գազիանթեպի նահանգային հիվանդանոց:
Հաղորդվում է, որ պայթյուն իրակացնողներին հայտնաբերելու նպատակով թուրքական անվտանգության ուժերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Դերիքում:
Նշենք նաև, որ պետության կողմից շրջանի ղեկավար նշանակվելուց հետո Սաֆիթուրքը պահանջել էր հանել վարչական շենքին փակցված «Դերիքի գավառապետարան» թուրքերեն, քրդերեն և հայերեն գրությամբ ցուցանակը, որի տեղում ավելի ուշ կախվել էր Թուրքիայի դրոշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |