Տարածաշրջան09:33, 10 Նոյեմբեր 2016
Քրդերը սպանել են Թուրքիայի 3 անվտանգության աշխատակցի

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները» (ՔԲԿ-PKK) հարձակում են իրականացրել թուրքական անվտանգության ուժերին տեղափոխող միկրոավտոբուսի վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberdetaylari» լրատվամիջոցը, հարձակման հետևանքով սպանվել է 3 անվտանգության աշխատակից և մեկ քաղաքացիական անձ: Վիրավորվել են ևս 2 քաղաքացիական անձ: Այս տեղեկությունը հաստատել է նաև Վանի նահանգապետարանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Haberdetaylari» լրատվամիջոցը, հարձակման հետևանքով սպանվել է 3 անվտանգության աշխատակից և մեկ քաղաքացիական անձ: Վիրավորվել են ևս 2 քաղաքացիական անձ: Այս տեղեկությունը հաստատել է նաև Վանի նահանգապետարանը:
Նշվում է, որ ՔԲԿ-ականները զինված են եղել երկարափող զենքերով:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանի Բեսթլեր-Դերելեր վայրում թուրքական ուժերը գործողություն են իրականացրել ՔԲԿ-ի դեմ: Գործողության ժամանակ թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով սպանվել էր 19 քուրդ զինյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |