• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 14:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:00, 11 Նոյեմբեր 2016

Թուրքիան ակտիվորեն կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում

Թուրքիան ակտիվորեն կշարունակի  ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում

Թուրքիայում այսօր գումարված անվտանգության նիստում երկրի սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ մի շարք կարևոր որոշումներ են կայացվել: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  անվտանգության նիստն անցկացվել է վարչապետ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ:

Թուրքիայի կառավարությունը որոշել է 
«չվստահել և չսպասել դաշնակից ուժերի աջակցությանը, այլ ինքնուրույն լուծել իր խնդիրները»: Մասնավորապես, որոշում է կայացվել՝ շարունակել պայքարը Սիրիայում և Իրաքում այնքան ժամանակ, «քանի դեռ Թուրքիային սպառնում է ահաբեկչությունը»: Ընդ որում, երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունները կառավարության որոշումներում բնութագրվել են որպես «ինքնապաշտպանական գործողություններ»:


Թուրքիայի կառավարությունը որոշել է Սիրիայում ընդարձակել բնակիչների համար ստեղծված անվտանգության գոտին և արգելել կողմնակի ուժերի մուտքը տարածք:

Որոշում է կայացվել նաև մասնակցել Ռաքքայի ազատագրմանը՝  «Իսլամական պետություն» (ԻՊ - DEAŞ) ահաբեկչական խմբավորումից:

«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որպեսզի այն անցնի  «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին» (ԺԻՈՒ-YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ձեռքը, չպետք է թույլ տալ, որ ահաբեկչական գործողությունների համար միջանցք ստեղծվի», - ասված է որոշման մեջ:

Թուրքական ուժերը դուրս չեն բերվի Իրաքի Բաշիքա շրջանից: Նրանք այստեղ կշարունակեն տեղական ուժերից կազմված ռազմական դիվիզիայի մարզումները: Բացի այդ, թուրքական  ուժերը կշարունակեն հատուկ  գործողություններ իրականացնել նաև Քանդիլում:

 


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}