Տարածաշրջան07:49, 14 Նոյեմբեր 2016
Եվրոպան կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մահապատժի վերականգնման մասին հայտարարությանը: Թուրքական «Aksam» թերթը հիշեցնում է, որ Էրդողանն ասել էր, թե երկրում մահապատիժը վերականգնելու որոշումը կայացնելու են ժողովուրդը և մեջլիսը:
ԵԽ նախագահ Շուլցը զգուշացրել է, որ Թուրքիան մահապատիժը վերականգնելու դեպքում կհատի կարմիր գիծը: Ըստ Շուլցի` կդադարեցվեն Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները:
Շուլցն անդրադարձել է նաև Թուրքիայում տիրող իրավիճակին՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների, գիտնականների և լրագրողների ձերբակալություններին: Նա նշել է, որ այս գործողությունների դեմ դիտարկվում է նաև Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու տարբերակը:
Թուրքական թերթը ԵԽ նախագահի խոսքերը որակել է դատարկ և Թուրքիայի համար այլևս որևէ կարևորություն չունեցող սպառնալիք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |