• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական11:23, 14 Նոյեմբեր 2016

Գիրք կարդալը Թուրքիայի բնակչության նախասիրությունների մեջ 235-րդ տեղում է

Գիրք կարդալը Թուրքիայի բնակչության նախասիրությունների մեջ 235-րդ տեղում է

Թուրքիայում ամեն տարի տասնյակ հազարավոր գրքեր են հրատարակվում, սակայն գիրք կարդալու սովորությունն այս երկրում, մեղմ ասած, չի արմատավորվում:  «Milliyet» թերթի թղթակից Գյունգյոր Ուրասն ուշագրավ հոդված է հրապարակել երկրում գրքի նկատմամբ ցուցաբերվող հակասական վերաբերմունքի մասին:

Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հետազոտությունները ցույց են տվել, որ այս երկրի քաղաքացիներն օրական միջին հաշվով 6 ժամ հեռուստացույց են դիտում և 3 ժամ օգտվում ինտերնետից: Իսկ ահա գիրք կարդալը Թուրքիայի բնակչության նախասիրությունների մեջ գրավում է 235-րդ տեղը: Օրվա ընթացքում գիրք կարդալուն տրամադրվում է միջինում ընդամենը 1 րոպե ժամանակ:

Աշխարհում ամենաշատ գիրք կարդացող երկրներն Անգլիան և Ֆրանսիան են: Այստեղ բնակչութան 21 տոկոսն ունի գիրք կարդալու ձևավորված ավանդույթ: Ցուցակում այս երկրներին հետևում են Ճապոնիան (14 տոկոս), Ամերիկան, (12 տոկոս), Իսպանիան (9 տոկոս) : Թուրքիան այդ ցանկում զբաղեցնում է  86-րդ հորիզոնականը՝ 0.1 տոկոս  ցուցանիշով: Այստեղ գիրք է կարդում յուրաքանչյուր հազար մարդուց միայն չորսը:

Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր մարդ միջինում գրքեր գնելու համար ծախսում է 1.3 դոլար, Թուրքիայի քաղաքացիները գրքերի վրա ծախսում են ընդամենը 0.25 դոլար:

Երեխաներին գիրք նվիրելու սովորության տեսանկյունից այս երկիրը 180 երկրների  ցանկում 140-րդ տեղում է:  Թուրք երեխաները գիրք կարդալու առումով զիջում են աֆրիկյան երկրների երեխաներին:

Վերջին 50-60 տարիների ընթացքում Թուրքիայում ոչ միայն չի զարգացել գիրք կարդալու սովորությունը, այլև նկատելիորեն հետընթաց է ապրել:

Մյուս կողմից՝ Թուրքիայում յուրաքանչյուր տարի 45-50.000 անուն գիրք է տպագրվում: Իսկ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում  է ևս 4-5.000 գիրք: Տպագրվող գրքերի 58 տոկոսը դասագրքեր են: Եվս 15.000-ը՝ գեղարվեստական գրքեր, 1.500-ը՝ մշակույթի և արվեստի բնագավառներին վերաբերող գրքեր, 3.000-ը՝ կրոնական գրքեր:

Ըստ վիճակագրության՝ 2015թ. Թուրքիայում վաճառվել է 330 մլն  գիրք, 2014թ.՝ 334 մլն գիրք: Այս երկրում գործում է շուրջ 1.800 տպագրատուն և 6.000 գրախանութ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}