Տարածաշրջան09:08, 15 Նոյեմբեր 2016
Yenisafak. Նախատեսվում է Թուրքիայի վարչապետի այցը Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հնարավոր է՝ դեկտեմբերին մեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ): Այդ մասին հայտնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին:
Նշվում է, որ Թուրքիայի վարչապետին սպասվող այցի ընթացքում ուղեկցելու են մի շարք թուրք նախարարներ: Կայանալիք հանդիպումների ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող` տնտեսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտներին վերաբերող հարցեր:
Թուրքական «Aksam» պարբերականն էլ տեղեկացնում է, որ այցի ընթացքում նախատեսվում է Յըլդըրըմի հանդիպումը Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. հանդիպումների օրակարգում կլինի Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |