Տնտեսական08:52, 16 Նոյեմբեր 2016
Թուրքիան և Վենեսուելան խորացնում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում
Թուրքիայի և Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության կառավարությունների միջև վավերացվել է 2010թ. ստորագրված էներգետիկ համագործակցության մասին պայմանագիրը: Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի՝ վավերացնելու մասին որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete»-ի պաշտոնաթերթում:
Ստորագրված պայմանագրով երկու երկրները իրենց առջև նպատակ են դրել զարգացնել և խրախուսել համագործակցությունը նավթի, գազի, էլեկտրաէներգիայի և նավթաքիմիայի սեկտորներում:
Նշյալ պայմանագրով երկու երկրները հատկապես էներգետիկայի ոլորտում պետք է փոխանակվեն ունեցած տեղեկատվությամբ և փորձով, ինչպես նաև միասնական աշխատանքներ իրականացնեն ածխաջրածնային պաշարների որոնման և հայտնաբերման գործում: Մասնավորապես նախատեսվում է վերոնշյալ, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացնել մի շարք համատեղ նախագծեր:
Նշյալ աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է համատեղ էներգետիկ աշխատանքներով զբաղվող խումբ, որն այս տարի ժողով կգումարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |