• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:54, 17 Նոյեմբեր 2016

Նոր մանրամասներ՝ Թուրքիայում «Իսլամական պետության» գործունեությունից

Նոր մանրամասներ՝ Թուրքիայում «Իսլամական պետության»  գործունեությունից

Թուրքիայում «Իսլամական պետություն»  (ԻՊ- IŞİD) ահաբեկչական խմբավորման գործունեության վերաբերյալ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել: Թուրքական «Demokrathaber.com»  լրատվակայքի տեղեկացմամբ՝  այդ բացահայտումները արվել են 2015թ. հոկտեմբերին Անկարայի  երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ըստ աղբյուրի՝ նշյալ գործին կցված է մի ոստիկանական արձանագրություն, որը կազմվել է գործով կասկածյալ Յակուբ Քարաօղլուի համակարգչում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում: Թուրքիայի՝ կիբեր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը Քարաօղլուի համակարգչում հայտնաբերել է տեսագրություններ, որոնցում երևում է, թե ինչպես են ԻՊ-ի անդամները ազատորեն շրջում փողոցներում:  Ըստ տեսագրության՝ ԻՊ-ի դրոշներ կրող ակտիվիստները 3 մոտոցիկլետով և 11 մեքենայով երթի են դուրս եկել Գազիանթեպում, իսկ փողոցներում հավաքված մարդիկ աջակցել են նրանց:

ԻՊ-ի անդամ մահապարտ Յունուս Դուրմազի գրառումները ևս  բավական շատ տեղեկություն են բացահայտում Գազիանթեփում խմբավորման ենթակառույցների մասին: Ըստ այդմ՝ ԻՊ-ը Գազիանթեփում 150 մարդու է անդամագրել ու մարզել: Նրանցից միայն մի քանիսն են ձերբակալվել տարբեր գործողությունների շրջանակներում: Մինչդեռ այդ մարդկանց  մեծ մասի գտնվելու վայրի և հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}