Քաղաքական13:23, 17 Նոյեմբեր 2016
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը բողոքի ցույցեր է կազմակերպելու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) դեմ է երկրում կառավարման նախագահական համակարգի հաստատմանը: Այդ նպատակով ԺՀԿ-ն պատրաստվում է բողոքի ցույցեր կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Internethaber» լրատվական կայքը, այս մասին կուսակցության ժողովից հետո հայտարարել է կուսակցության փոխնախագահ Հալուք Քոչը: Բողոքի ցույցերն անցնելու են «Թույլ չենք տա, որ Թուրքիան մասնատվի» կարգախոսի ներքո:
Քոչը նաև տեղեկացրել է, որ առաջին ցույցը կազմակերպվելու է դեկտեմբերի 3-ին Ադանա քաղաքում:
Հիշեցնենք, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) արդեն ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տարբերակը, որի հիմնական մասը վերաբերում է կառավարման համակարգի փոփոխմանը:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը մեջլիսում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն, այնինչ ԱԶԿ-ն ունի 316 մանդատ: Իշխող կուսակցությունը նախագիծն խորհրդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություններ էր սկսել «Գորշ գայլերի» քաղաքական թևի՝ ԱՇկ-ի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |