• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:52, 18 Նոյեմբեր 2016

Թուրքիան շարունակում է հարվածել Սիրիայի քրդական ուժերին

Թուրքիան շարունակում է հարվածել Սիրիայի քրդական ուժերին

Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) ուժերի դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» կայքը, հղում անելով թուրքական  ռազմական աղբյուրներին:

Ըստ նույն աղբյուրների պնդումների՝ թուրքական ԶՈՒ-ն հրետակոծում է ԺՊՈՒ-ի դիրքերը, քանի որ վերջիններս, չնայած ԱՄՆ-ի հայտարարություններին, չեն լքում Եփրատ գետի արևելյան ափի մոտ գտնվող Մանբիչ քաղաքը:

Ավելին` ըստ թուրքական կողմի պնդումների` ԺՊՈՒ-ի զինյալները Սիրիայի Էլ Բաբ քաղաքի մոտակայքում մի քանի օր առաջ իրենց վերահսկողության տակ էին վերցրել Շեյհ Նասըր, Սաբ Վերեն, Քանլը Քույու, Բողազ, Քենդիրիլի, Էլ Իշլիյեմ, Քանքավի և Բերշայա գյուղերը, որոնք գտնվում էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:

Առայժմ, Սիրիայի քրդերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին, ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա Թուրքիայի կողմից:

Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» անվամբ լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}