Տարածաշրջան09:38, 18 Նոյեմբեր 2016
Թուրքիայում պղնձի հանքահոր է փլուզվել. կան զոհեր

Նոյեմբերի 17-ին երեկոյան Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Շիրվան շրջանի Մադեն գյուղում փլուզվել է պղնձի հանքահոր:
Թուրքական «Haberler» կայքը, հղում անելով Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարությանը, նշում է, որ այս պահգի դրությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 4 բանվորի դի, ևս 11 բանվորի հայտնաբերելու նպատակով աշխատանքներ են իրականացվում: Ընդհանուր առմամբ սողանքների տակ մնացել է 15 բանվոր: Փլուզման տակ են մնացել 8 բեռնատար և 3 շինարարական մեքենա:
Դեպքի վայր է ժամանել փրկարարների 90 հոգանոց անձնակազմ, ինչպես նաև 2 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ:
Նշվում է, որ փլուզման պատճառ կարող էր հանդիսանալ առատ տեղումների հետևանքով առաջացած սողանքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |