• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:06, 23 Նոյեմբեր 2016

Այս տարի Անթալիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 84%-ով

Այս տարի Անթալիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 84%-ով

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը միլիոնավոր զբոսաշրջիկներ է կորցրել, որոնց հիմնական մասը կազմում են Ռուսաստանից ժամանողները: Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից մեկ տարի անց թուրքական «Sondakika.com» կայքը ներկայացրել է 2 երկրների հարաբերություններում առաջացած ժամանակավոր ճգնաժամի հասցրած վնասները տուրիզմի ոլորտին:

Մասնավորապես համեմատություն է անցկացվել 2015-ի տարեսկզբից մինչև նոյեմբերի 24-ը (ռուսական ինքնաթիռի խոցման օրը) և 2016 տարեսկզբից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ամենահայտնի զբոսավայր` Անթալիա ժամանած ռուս զբոսաշրջիկների թվաքանակի միջև: Ըստ այդմ` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2016-ին այդ թիվը նվազել է 84 տոկոսով` 2 մլն 800.000-ից նվազելով 452.000-ի:  Ընդ որում, 432.000-ը Թուրքիա է այցելել սեպտեմբերի 2-ից հետո, երբ ռուսական կողմը կրկին թուլյատրեց չարտերային չվերթների իրականացումը:

2016-ի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Անթալիա ժամանած ռուս զբոսաշրջիկների թիվը չի անցել 20.000-ը այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 2 մլն 170.000:

Հանգստավայր-քաղաքի տնտեսության լոկոմոտիվը հանդիսացող ոլորտի 30-35 տոկոսը ձևավորվում է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների հաշվին:   

Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտում այս տարի արձանագրված անկումը այս կամ այն չափով ազդել է հարակից մոտ 52 ոլորտի վրա, ինչը հյուրանոցների աշխատակազմերի կրճատումից մինչև սննդի ոլորտի արտադրանքի սպառման դժվարությունների պատճառ է դարձել:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}