• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:09, 26 Նոյեմբեր 2016

Դոլարի թանկացման պատճառով Թուրքիան 216 մլրդ լիրայի կորուստ է կրել

Դոլարի թանկացման պատճառով Թուրքիան 216 մլրդ լիրայի կորուստ է կրել

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել դոլարի նկատմամբ : Այս պահին լիրա-դոլար հարաբերությունը նոր ռեկորդային ցուցանիշի է հասել՝ 1 դոլար - 3.47 լիրա: 2016թ. տարեսկզբի համեմատ լիրան արժեզրկվել է 19 տոկոսով:

BBC Türkçe-ի համաձայն՝ դոլարի թանկացման արդյունքում Թուրքիան նաև մեծ  կորուստներ է կրել փոխարժեքների տարբերության պատճառով:

Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից հայտարարված միջազգային ներդրումային դիրքի բացասական արժեքը լիրայի արեզրկման պատճառով էապես մեծացել է:

2016թ. սեպտեմբերին Թուրքիայի արտաքին կապիտալը կազմում էր 221.3 մլրդ դոլար, իսկ արտաքին պարտավորությունները՝ 610.9 մլրդ դոլար: Դա նշանակում է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը կազմել է 389.6 մլրդ դոլար: Լիրայի առկա (3.47) փոխարժեքի համաձայն դա  կազմում է  1.354.000.000.000 լիրա:

Իսկ եթե 2016թ. տարեսկզբին առկա լիրայի փոխարժեքը (1 դոլար- 2.92 լիրա) պահպանվեր ողջ տարվա ընթացքում, ապա սեպտեմբերին Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը կկազմեր 1.138.000.000.000 լիրա:

Այսինքն, տարեսկզբից մինչ օրս Թուրքիայի արտաքին ներդրումային դիրքում միայն տարադրամի փոխարժեքի փոփոխության պատճառով հասցված վնասի չափը կազմում է 216 մլրդ լիրա:

Ըստ աղբյուրի՝ թուրքական լիրայի փոխարժեքի անկումը պայմանանվորված է մի շարք գործոններով: Դրանցից են .


- Այն հավանականությունը, որ 2017թ.  գարնանը Թուրքիայում հանրաքվե կարող է անցկացվել:

- ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությունը:

- Այն հանգամանքը, որ Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը շարունակվում է և դեռ կարող է երկար շարունակվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}