• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 03:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:07, 28 Նոյեմբեր 2016

Թուրքիայի փոխվարչապետ. «Եվրախորհրդարանի որոշումից ավելի շատ ԵՄ-ն կտուժի, քան Թուրքիան»

Թուրքիայի փոխվարչապետ. «Եվրախորհրդարանի որոշումից ավելի շատ ԵՄ-ն կտուժի, քան Թուրքիան»

Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերություններում բացասական ընթացքի պատճառով ավելի շատ կտուժի ոչ այնքան Թուրքիան, որքան ԵՄ-ն:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները ժամանակավորապես սառեցնելու մասին Եվրախորհրդարանում (ԵԽ) ընդունված բանաձևը մեկնաբանելիս:

Քուրթուլմուշը վստահ է, որ ծայրահեղ աջակողմյան քաղաքականությունը, հակաթուրքական և հակաիսլամական քաղաքականությունը մեծապես ազդել են Եվրախորհրդարանի վրա: Նա ընդգծել է, որ այս առումով անհրաժեշտ է, որ նախևառաջ եվրոպացի քաղաքական գործիչները հասկանան ընդունված բանաձևի էությունը: Քուրթուլուշը այդ բանաձևը Եվրոպայի քաղաքականության տեսանկյունից տագնապալի է որակել:

Խոսելով Թուրքիայի վրա ԵԽ-ի որոշման հնարավոր ազդեցության մասին՝ փոխվարչապետը նշել է. «Մենք չենք ուզում, որ հարաբերությունները բացասական ընթացք ստանան, սակայն ցանկանում եմ նշել, որ նման ընթացքից ավելի շատ 
կտուժի ԵՄ-ն, քան Թուրքիան»:

Հիշեցնենք, որ ԵԽ-ն նոյեմբերի 24-ին հաստատել էր Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու բանաձևը: Քվեարկության ժամանակ բանաձևին կողմ էր քվեարկել 479 պատգամավոր, դեմ՝ 37-ը ձեռնպահ՝ 107-ը:

Բանաձևը պահանջում է ժամանակավորապես սառեցնել Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները՝ հաշվի առնելով հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակն ու հայտարարված արտակարգ դրության պայմանները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}