Քաղաքական10:41, 29 Նոյեմբեր 2016
Դևլեթ Բահչելին կոչ է անում անհապաղ վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) կոչ է արել մահապատժի վերականգնում նախատեսող օրինագիծ ներկայացնել խորհրդարան:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բահչելին այս մասին հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ՝ Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները սառեցնելու մասին Եվրախորհրդարանի (ԵԽ) ընդունած որոշումը մեկնաբանելիս:
Բահչելիի կարծիքով, եթե ԵԽ-ն մահապատժի վերականգնումը պատրվակ է ներկայացնում բանակցային գործընթացը սառեցնելու համար, ապա ԱԶԿ-ն պետք է վաղը ևեթ մահապաժի վերականգնման բանաձև ներկայացնի մեջլիս: Բահչելին նշել է, որ պետք է ապացուցել եվրոպացիներին, որ Թուրքիան խամաճիկ պետություն չէ:
Բահչելին Եվրոպային մեղադրել է խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ:
«ԵԽ-ն ընդհանրապես չի ամաչում՝ Թուրքիայում հաստատված արտակարգ դրությունը քննադատելիս: Հետաքրքիր է, ԵԽ-ի մտքով անցե՞լ է նույն կերպ քննադատել նաև Ֆրանսիային: Սա ի՞նչ անամոթություն է, անմտություն ու անհեռանկար վարքագիծ: Եվրամիությունը (ԵՄ) 53 տարի մեզ խաբում է: Եթե հրաժարվեինք մահմեդական թուրք լինելուց, վաղուց հաստատած կլինեին մեր անդամակցությունը Եվրամիությանը: ԵՄ-ի հետ բանակցությունները համուհոտը կորցրել են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |