Տարածաշրջան07:55, 29 Նոյեմբեր 2016
Դիարբեքիրի մի քանի գյուղերում պարետային ժամ է հայտարարվել

Նոյեմբերի 28-ից սկսած Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանի 6 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: «CNNturk» լրատվամիջոցը, վկայակոչելովվ Սիլվանի տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) կողմից արված հայտարարությունը, նշում է, որ պարետային ժամ հայտարարվել է մասնավորապես Էսքիքյոյ, Սուսսուզ, Գյունդուզքյոյ, Օթլուք, Քարահաջը և Ուչբասամաք գյուղական համայնքներում:
Հայտարարության մեջ տեղեկացվում է, որ նշյալ քայլն արվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև շրջանի անվտանգությունը, խաղաղությունը և հասարակական կարգն ապահովելու նպատակով:
Պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև շրջանի ղեկավարության կողմից հավելյալ ծանուցում լինի:
Նշենք, որ պարետային ժամ հայտարարելը նշանակում է, որ քաղաքացիներն առանց հատուկ անհրաժեշտության ու թույլտվության փողոց դուրս գալու իրավունք չունեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |