Տարածաշրջան07:51, 01 Դեկտեմբեր 2016
Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 30-ին երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «Internethaber» լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ երկու նախագահները անդրադարձել են ռուս-թուրքական հարաբերություններին, սիրիական ճգնաժամին, ինչպես նաև Հալեպ քաղաքին տրամադրվող հումանիտար օգնության հարցին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ սա 6 օրվա ընթացքում արդեն երրորդ հեռախոսազրույցն է Էրդողանի և Պուտինի միջև` Սիրիայի հարցով:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևորել են դեկտեմբերի 1-ին Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա քաղաքում կայանալիք ռուս-թուրքական համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 5 րդ ժողովի անցկացումը, որին ի դեպ ներկա են գտնվելու Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները:
Նշվում է, որ կողմերը քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը, համաձայնության են եկել Հալեպում բախումները դադարեցնելու և քաղաքում հումանիտար օգնության տրամադրելու հարցում ջանքերն արագացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին էլ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |