• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:39, 01 Դեկտեմբեր 2016

Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Էրդողանը  Ազգային անվտանգության  խորհրդի նիստ է հրավիրել

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  ղեկավարությամբ կայացել է ազգային անվտանգության խորհրդի  նիստ: Ըստ թուրքական «Etikhaber» լրատվամիջոցի` 6 ժամ տևած  նիստի օրակարգում է եղել  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, գյուլենական համայնքի, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև Սիրիայի  քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևի` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)-ի հարցերը:

Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում նաև  գյուլենական համայնքի հետևորդներին, ՔԲԿ-ին  և ԺՄԿ-ին:

Նիստի ավարտից հետո հրապարակվել է հռչակագիր, որտեղ մասնավորապես ասվում է, որ  Թուրքիան, կողմ լինելով Սիրիայի «տարածքային ամբողջականությանը», երբեք չի թույլ տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի քրդական միջանցք: Բացի դրանից անդրադարձ է կատարվել Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողությանը: Նշված է եղել, որ «Եփատի վահան» գործողության հիմնական նպատակներն են  սահմանային անվտանգության ապահովումը, Թուրքիայի դեմ «ագրեսիայի» կանխումը և տարածքը ԻՊ-ի զինյալներից մաքրելը:

Հռչակագրում հիշատակվել է Իրաքում ստեղծված իրավիճակի մասին:  Մասնավորապես  դրա վերաբերյալ ասվել է, որ Թուրքիան սեփական անվտանգությունն ապահովելու համար իրավունք ունի պայքարել ԻՊ-ի և ՔԲԿ-ի դեմ՝ միաժամանակ «պաշտպանելով Իրաքի  տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, անվտանգությունը, կայունությունը»:

Մտահոգություն է արտահայտվել այն հանգամանքի կապակցությամբ, որ Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո հարակից շրջաններում կարող են առաջանալ ժողովրդագրական պատկերի փոփոխություններ: Այդ առումով Թուրքիան դեմ է տեղանքում  ժողովրդագրական պատկերի փոփոխություններին:

Շեշտվել է, որ, եթե տարածաշրջանում որևէ կերպ խախտվեն  արաբ, քուրդ, թուրքմեն և այլ ժողովուրդների կրոնական, էթնիկ հիմքերը, ապա Թուրքիան կդիմի ուժի կիրառման:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}