Քաղաքական07:35, 02 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի արտգործնախարարը դեկտեմբերի 3-ին կմեկնի Ադրբեջան

Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդիարովի հրավերով մեկնելու է Բաքու:
«Turkiyegazetesi» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հայտարարությանը, նշում է, որ երկու արտգործանախարարների հանդիպման ժամանակ քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ղարաբաղյան հիմնախնդիրը նախօրեին քննարկել էր նաև ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ նշել էր. «Ռուսաստանը ջանքեր է գործադրում Ղարաբյան հարցի և առհասարակ Ադրբեջանի ու Հայաստնանի միջև առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք ողջունում ենք ու սատարում այդ ջանքերը: Պատրաստ ենք ունենալ նաև մեր ներդրումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |