Տարածաշրջան13:23, 05 Դեկտեմբեր 2016
Թուրք-սիրիական սահմանին Սիրիայի քրդական ուժերը իրենց դրոշն են բարձրացրել

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ. Ուրֆա, Եդեսիա) Աքչաքալե շրջանին սահմանակից սիրիական Թելաբյադ շրջանում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (ԺՄԿ-PYD) կուսակցության անդամների կողմից բարձրացվել է իրենց ռազմական թևի` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի մեծ դրոշը:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը նկատել է տալիս, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ անվտանգության նկատառումներից ելնելով` թուրք-սիրիական սահմանին շարունակվում է բետոնե պատի շինարարությունը: Ընդ որում դա տեղի է ունենում Թուրքիայի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ որոշում էր կայացրել Սիրիայի սահմանին «անվտանգության պատ» կոչվող նախագծի ընթացքի արագացման վերաբերյալ, որի շրջանակներում Սիրիայի սահմանին արդեն կառուցված 200կմ երկարությամբ պատին ավելացվելու է ևս 700կմ: Նշյալ ծրագրով`նախատեսվում է ամբողջությամբ ծածկել Թուրքիայի` Սիրիայի հետ ունեցած 911կմ երկարությամբ սահմանը:
Պաշտոնական Անկարան թե Սիրիայի քրդական ուժերին, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը դիտարկում է, որպես ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |