Քաղաքական09:05, 06 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի վարչապետը մանրամասներ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ հանդիպմանը որոշ մանրամասներ է ներկայացրել սպասվող սահմանադրական փոփուխությունների դրույթների վերաբերյալ:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Յըլդըրըմը նշել է, որ փոփոխության է ենթարկվելու հիմնական 12 հոդված, որոնց ազդեցությամբ կփոխվեն նաև բազմաթիվ այլ դրութներ: Օրինակ՝ նոր սահմանադրությամբ նախատեսվում է հանել վարչապետի պաշտոնը և ներդնել երկրի փոխնախագահի պաշտոնը:Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ վերացվելու է նաև արտակարգ դրության մասին հոդվածը: Այն կկարգավորվի նոր սահմանադրության մեջ ներառված այլ դրույթներով, որոնք իրավիճակին համապատասխան միջոցների կիրառում են ենթադրում:
«Կան նաև ժամանակավոր և անցումային դրույթներ, որոնց վրա այս պահին աշխատանքներ են տարվում: Առաջին գործը լինելու է փաթեթը մեջլիսին ներկայացնելը: Դա կանենք հավանաբար այս շաբաթվա ընթացքում»,- նշել է Յըլդըրըմը:
Վերջինս տեղեկացրել է, որ նոր սահմանադրությամբ հանվում է նաև հանրապետության նախագահի` կուսակցական գործունեություն ծավալելու արգելքը:
Նոր սահմանադրության մեջ համապատասխան հոդվածներ կան, որոնք կանխելու են տարադրամի փոխարժեքի տատանումներից փոքր ու միջին ձեռնարկատիրության կրելիք վնասները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |