Գիտակրթական07:26, 07 Դեկտեմբեր 2016
Թուրքիան ուսման առաջադիմության տեսակետից 52-րդն է 70 երկրների ցանկում

Թուրքիայում հրապարակվել են «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) 2015թ. քննությունների արդյունքները: «Al Jazeera»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից 2000թ.-ից ի վեր 3 տարին մեկ անգամ 15 տարեկանների շրջանում կազմակերպվող PISA քննությունների արդյունքներում Թուրքիան որևէ առաջընթաց չի գրանցել:
Ավելին, 2015թ. բնական գիտությունների, մաթեմատիկայի և ընթերցանության բնագավառում թուրք ուսանողների առաջադիմությունը մեծապես զիջում է 2003թ. արդյունքներին: Նշենք, որ Թուրքիան PISA քննություններին սկսել է մասնակցել հենց 2003թ-ից:
Քննությունների ընդհանուր արդյունքներով Թուրքիան 70 երկրների ցանկում բնական գիտությունների բնագավառում գրավել է 52-րդ տեղը, մաթեմատիկայի բնագավառում՝ 49-րդ, իսկ ընթերացանության առումով՝ 50-րդ հորիզոնականը:
Նշենք, որ 2003թ. PISA քննություններին մասնակցել է 41 երկիր, Թուրքիան գրավել է 33-րդ (բնական գիտություններ) և 35-րդ (մաթեմատիկա և ընթերցանություն) հորիզոնականը:
Մասնակից երկրների ցանկում բոլոր երեք բնագավառներում առաջին հորիզոնականներում են Սինգապուրը, Հոնգ Կոնգն ու Ճապոնիան: Թուրքիան 100 և ավելի միավորով զիջում է այս երկրներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |