Տարածաշրջան09:38, 08 Դեկտեմբեր 2016
Թուրքական օդուժը Սիրիայում հարվածներ է հասցրել ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ

Թուրքիայի օդային ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Սիրիայի հյուսիսային շրջաններում հրթիռակոծել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերը: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` օդային հարվածների հետևանքով սպանվել է ԻՊ 23 զինյալ: Մեծ թվով գրոհայիններ էլ վիրավորվել են:
Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող 3 տանկ, 2 հսկիչ կետ, 3 թաքստոց, 3 հրամանատարական շենք և 1 ռումբերով բեռնված մեքենա:
Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող 3 տանկ, 2 հսկիչ կետ, 3 թաքստոց, 3 հրամանատարական շենք և 1 ռումբերով բեռնված մեքենա:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |