• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:45, 11 Դեկտեմբեր 2016

Պայթյուններ՝ Ստամբուլում. 44 զոհ, 155 վիրավոր, 13 ձերբակալված

Պայթյուններ՝ Ստամբուլում. 44 զոհ, 155 վիրավոր, 13 ձերբակալված

Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Թուրքիայի ժամանակով 22:30-ի սահմաններում,  Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arnea մարզադաշտի հարակից տարածքում որոտացել են պայթյուններ: Առաջինն իրականացվել է հեռակառավարմամբ, երբ պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենան, իսկ երկրորդը իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկչական հարձակումների հետևանքով եղած զոհերի թիվն այս պահին կազմում է 44, վիրավորներինը՝ 155, իսկ ձերբակալվածներինը՝ 13: Երկրում հայտարարվել է մեկօրյա սուգ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Ղազախստան կատարելիք իր այցը:

Պայթյունների պատասխանատվությունը  ստանձնել է  «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: Փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հետքերը տանում են դեպի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK), որին պաշտոնական Անկարան ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Մի շարք երկրների ղեկավարությունից, այդ թվում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, ցավակցուններ են հղվել Էրդողանին:

Հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը: «Մեր պայքարը շարունակելու ենք այնքան, մինչև ոչնչացնենք վերջին տեռորիստին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}