• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Մայիս, 2026
Հինգշաբթի 15:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:07, 12 Դեկտեմբեր 2016

Ամերիկացի գրող. «Թուրքիայի սահմանները շուտով կփոփոխվեն»

Ամերիկացի գրող. «Թուրքիայի սահմանները շուտով կփոփոխվեն»

Ժամանակակից ամերիկացի գրող Մայքլ Ռուբինը կանխատեսում է Թուրքիայի մասնատումը: Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ռուբինն անգամ ավարտված է համարել Թուրքիայի մասնատման հոգեբանական փուլը:

Ամերիկացի գրողը, ով ավելի վաղ կանխատեսել էր նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, Թուրքիայում ընթացող զարգացումները համեմատում է Եթովպիայի, Սուդանի, Պակիստանի հետ, որոնց մասնատումից առաջացան նոր պետություններ՝ Էրիթրեան, Հարավային Սուդանը, Բանգլադեշը: Հեղինակը ընդգծում է, որ այս բոլոր դեպքերում ևս մասնատմանը նախորդեցին երկարատև քաղաքացիական պատերազմներ, եղան հազարավոր զոհեր, և  որ ամենակարևորն է, դեռ մինչև փաստացի քաղաքական մասնատումը բնակչության միջև արդեն հոգեբանական օտարացում էր առաջացել:

«Նոր սերնդի թուրքերը քրդերին եթե ոչ թշնամի, ապա, ամեն դեպքում, օտար են համարում: Արևմտյան կենսաոճը նախընտրող թուրքերի մեծ մասը ոտք անգամ չի դրել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ: Իսկ այս շրջանում բնակվող քրդերի մեծ մասը երբեք չի այցելի Անթալիա, Բուրսա, Իզմիր: Թուրքիան հոգեբանական մասնատման գործընթացի մեջ է: Որոշակի պահի նույնիսկ Էրդողանը հասկացավ, որ նմանատիպ մասնատումը անխուսափելի է: Դա հասկանալի է նաև այն հանգամանքից, որ տնտեսական քաղաքականությունից հանվեցին քրդական շրջանները»:

Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանը քրդերի նկատմամբ վարում է արյունոտ և ստորացուցիչ քաղաքականություն: Նա հիշեցնում է, որ Էրդողանը ընտրություններից առաջ հույս ուներ ստանալ քրդերի մեծ մասի քվեները, սակայն երբ հասկացավ, որ այդ քվեների կարիքը չկա, մոռացավ նրանց տված բոլոր խոստումները:

Ռուբինն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով.

«Թուրքերը պետք է հաշտվեն իրականության հետ. Թուրքիան այժմ մասերի է բաժանված: Պետության սահմանները շուտով կփոփոխվեն: Միայն թե առայժմ անհայտ է՝ երկու առանձին պետություննե՞ր կառաջանան, թե՞ Թուրքիայի կազմում գտնվող  ֆեդերացիա կստեղծվի: Գուցե Էրդողանը իրեն մեծ առաջնորդ կամ նոր Աթաթուրք է համարում, սակայն եթե Աթաթուրքը կառուցեց ժամանակակից Թուրքիան, ապա Էրդողանը այն կործանելուց բացի ուրիշ ոչինչ չարեց: Էրդողանը պատմության մեջ կմտնի ոչ թե որպես հերոս, այլ որպես հանուն իր գոռոզամտության Թուրքիան կործանած չարագործ»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}