Տնտեսական08:30, 15 Դեկտեմբեր 2016
Թուրքական նավահանգիստները դուրս են մղվում միջազգային զբոսաշրջային երթուղիներից
Լյուքս դասի զբոսանավերով ծովային շրջագայություններ իրականացնող միջազգային ընկերությունները սկսել են հրաժարվել թուրքական նավահանգիստներում իրականացվող կանգառներից:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` համաշխարհային ընկերությունների 2017-ի երթուղիներից թուրքական կանգառների դուրս մնալը պատճառաբանվում է անվտանգության նկատառումներով: Օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո էլ «Princess Cruises» լյուքս դասի զբոսանավի երթուղուց հանվել է 2017-ի համար դեպի թուրքական նավահանգիստներ նախատեսված 50 չվերթները:
Ծովային տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավար Էրքութ Օնենի խոսքով միջազգային շրջագայություններ կազմակերպող ընկերությունները 80 տոկոսով կրճատել են թուրքական նավահանգիստներում կանգառների թիվը:
Օնենը տեղեկացրել է նաև, որ թուրքական նավահանգիստների փոխարեն միջազգային հայտնի ընկերությունները նախապատվությունը տալիս են Հունաստանի կղզիներին ու Չեռնոգորիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |