• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 03:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:02, 16 Դեկտեմբեր 2016

The Economist .«Էրդողանը Թուրքիայում տիրող քաոսի պատճառներից մեկն է»

The Economist .«Էրդողանը Թուրքիայում տիրող քաոսի պատճառներից մեկն է»

Բրիտանական «The Economist» շաբաթաթերթը Թուրքիայի ներքին դրության և վերջին զարգացումների վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet»  թերթի կայքի տեղեկացմամբ՝  հոդվածը կրում է «Թուրքիայի վերջին պայթյունները կնպաստեն, որպեսզի նախագահը էլ ավելի մեծ ուժ կենտրոնացնի իր ձեռքում» վերնագիրը:

Հոդվածում նշվում է, որ Բեշիքթաշի ահաբեկչության  առաջին գործողությունը  կատարվել է 400 կգ. պայթուցիկ նյութով բեռնված մեքենայի պայթեցման միջոցով: Իսկ դրանից վայրկյաններ անց դեպքի վայրից քիչ հեռու գտնվող այգում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: Երկու դեպքում է տուժել են հատկապես մոտակայքում գտնվող ոստիկանության և անվտանգության աշխատակիցները:

Աղբյուրը հիշեցնում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը, որը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը: Իսկ կառավարությունը խոստացել է ոչնչացնել ՔԲԿ-ին:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, թե Թուրքիայում ստեղծված խառնաշփոթի կարգավորման միակ ճանապարհը ողջ իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելն է: Ահաբեկչությունից ժամեր առաջ վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որը հնարավորություն կտա իրագործելու այդ նպատակը: Փոփոխությունների արդյունքում վարչապետի պաշտոնը կվերանա, իսկ երկրի նախագահը կստանա գործադիր մարմնի կարգավիճակ: Այդպես Էրդողանը իրավունք կստանա նշանակելու բարձրաստիճան պաշտոնյաների,  արտակարգ դրություն հայտարարելու և օրենքի ուժ ունեցող որոշումներ հրապարակելու: Գարնանը իրականացվելիք հանրաքվեից առաջ նախագիծը պետք է վավերացվի նաև խորհրդարանի կողմից»,- գրում է շաբաթաթերթը:

Հոդվածում նշվում է, որ հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձը որպես պատրվակ է օգտագործվում՝ 40.000 մարդու ձերբակալությունը արդարացնելու նպատակով:

«Էրդողանը կարծում է, թե միայն ինքը կարող է վերացնել Թուրքիայի բոլոր անկյունները պարուրած քաոսը, մինչդեռ իրականում քաոսի պատճառներից մեկը հենց նա է: Էրդողանը դադարեցրեց ՔԲԿ-ի հետ տարվող հաշտության բանակցությունները  և, ի պատասխան 2015թ. անվտանգության ուժերի վրա ՔԲԿ-ի հարձակումների, կալանավորեց քուրդ քաղաքական գործիչներին՝ դրանով էլ ավելի բորբոքելով լարվածությունը: Նա փոշիացրեց հարավարևելյան քաղաքները՝ տեղահանելով շուրջ 500.000 բնակչի»,- ամփոփում է բրիտանական թերթը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}