Տարածաշրջան07:33, 16 Դեկտեմբեր 2016
Պուտինի խորհրդականը խոսել է ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության մասին

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը մտադրություն ունեն ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը:
Ըստ «sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` այս մասին Կոժինը խոսել է Մոսկվայում կայացած ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ:
«Հանդիպումը կառուցողական բնույթ ուներ: Այն ցույց տվեց կողմերի լուրջ մտադրությունը` ռազմատեխնիկական ոլորտում լիակատար համագործակցության ընդլայնման հարցում»:
Նա հավելել է, որ քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցության հիմնական ուղղությունները ռազմատեխնիկական ոլորտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |