Տարածաշրջան08:30, 17 Դեկտեմբեր 2016
2017թ. Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ծրագրում եմ համատեղ զորավարժություններ անցկացնել

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ 2017թ. Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը ծրագրում են համատեղ զորավարժություններ անցկացնել: Ինչպես հաղորդում է թուրքական «TRT» հեռուստաընկերության լրատվական կայքը, այս մասին Հասանովը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ:
Նշելով, որ Ադրբեջանի և Վրաստանի ռազմական ոլորտում համագործակցությունը ընթանում է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ հավելել է. «Մեր հարաբերությունները նաև շարունակվում են Ադրբեջան-Թուրքիա և Վրաստան ձևաչափում: Նախատեսվում ենք իրականացնել երկկողմանի և եռակողմանի զորավարժություն»:
Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք պատրաստ են մասնակցել նշյալ զորավարժությանը: Վերջում երկու նախարարները ստորագրել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, կրկին խոսել է այսպես կոչված «օկուպացված հողերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |