Քաղաքական06:34, 19 Դեկտեմբեր 2016
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ներողություն է խնդրել Թուրքիայից

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ - CIA) և պետքարտուղար Ջոն Քերրին ներողություն են խնդրել Թուրքիայից, վերջինիս «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմապերության հետ նավթի առևտուր իրականացնելու մեջ անհիմն մեղադրելու համար:
Թուրքական «Sabah»-ը նշում է, որ Քերրին դեռևս 2014-ին ՄԱԿ-ում Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուին ասել էր, որ ամերիկյան կողմի ձեռքում կան տեղեկություններ և լուսանկարներ, ըստ որոնց՝ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում: Ապա Քերին նշյալ տեղեկությունները և լուսանկարները փաթեթի տեսքով հանձնել է թուրքական կողմին: Վերջինս էլ դրանք փոխանցել է երկրի հետախուզության ծառայությանը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ լուսանկարներում պատկերված են եղել Թուրքիայի Քիլիս քաղաքի շինարարական բեռների փոխադրման համար նախատեսված բեռնատարները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |