• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:23, 19 Դեկտեմբեր 2016

Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը (տեսանյութ) (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը (տեսանյութ) (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Անկարայում սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը, ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Հարձակումն իրականցրած անձը թանգարան է մտել իրավապահ ներկայանալով։ Ըստ ականատեսների՝ նա Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ Մարդասպանը բղավոցով վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Նշվում է, որ մարդասպանը վնասազերծվել է։

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հարձակումը կատարվել է, երբ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները պետք է հանդիպեին սիրիական ճգնաժամի ու մասնավորապես Հալեպում ստեղծված իրավիճակին լուծումներ գտնելու համար։

Տ Ե Ս Ա Ն ՅՈւ Թ

Թ ԱՐ Մ Ա Ց Վ Ո Ղ

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն լրագրողներին հայտնել է, որ ռուս դեսպանին սպանած անձը Անկարայի ոստիկանական բաժնի աշխատակից 22-ամյա Մևլյութ Մերթ Ալթընթաշն է եղել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ռուս գործընկերոջը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և տեղեկություններ հաղորդել դեսպանի սպանության վերաբերյալ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ այդ զազրելի սպանությունը չի կարող խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ վստահեցնելով, որ միջադեպը ստվեր չի նետի ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

«Ահաբեկչությունը ցույց տվեց իր նողկալի երեսը: Մենք դատապարտում ենք այդ հարձակումը: Ամենակարճ ժամկետում պատասխանատուները կկանգնեն թուրքական արդարադատության առաջ»:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը արձագանքել է դեսպանի սպանությանը՝ ասելով. «Խստագույնս դատապարտում եմ Անդրեյ Կարլովի կյանքը խլած ահաբեկչական հարձակումը»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս դեսպանի սպանությունը որակել է որպես սադրիչ գործողություն:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար շատ-շատ կարևոր են: Տարածաշրջանի համար շատ-շատ կարևոր են: Դիմում եմ այդ հարաբերությունները փչացնել ջանացողներին. դուք երբեք չեք տեսնելու ձեր սպասելիքների իրականացումը: Իզուր եք սպասում, իզուր եք սպասելու»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}