Տարածաշրջան07:34, 19 Դեկտեմբեր 2016
Սիրիայում 1 թուրք զինվոր է սպանվել, 9-ը` վիրավորվել
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում նախաձեռնված «Եփրատի վահան» ռազմագործողության շրշանակներում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող սիրիական էլ-Բաբ քաղաքի մոտակայքում 1 թուրք զինվոր է սպանվել: Եվս 9-ը վիրավորվել է:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` վիրավորներից 8-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Թուրքիայի Քիլիս քաղաքի հիվանդանոց: Վիրավորներից մեկը, որի վիճակը ծանր է եղել, ուղղաթիռով տեղափոխվել է Գազիանթեփի (Այնթապ) հիվանդանոց:
Թուրքական աղբյուրը, հղում անելով «Reuters» գործակալությանը, նշում է, որ ԻՊ-ը թուրք զինվորների վրա գրոհել է պայթուցիկով բեռնված մեքենայով: Նշվում է, որ միջադեպից հետո թուրքական օդուժը ակտիվացրել է ԻՊ-ի հենակետերին ուղղված ավիահարվածները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |