• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 03:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:10, 20 Դեկտեմբեր 2016

Ռուսաստանի դեսպանի սպանության մեջ գյուլենականների հետք է «հայտնաբերվել»

Ռուսաստանի դեսպանի սպանության մեջ գյուլենականների հետք է «հայտնաբերվել»

Թուրքիայում որպես ահաբեկչական խմբավորում հայտնի «Գյուլենական համայնքը» (FETÖ) այս անգամ մեղադրվում է Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպման  մեջ: Այս մասին գրում թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքը:

Աղբյուրը նշում է, որ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը ևս կազմակերպվել էր գյուլենականների կողմից, իսկ դրա ձախողումից հետո բոլոր պետական կառույցներում զտումներ կատարվեցին: Ոստիկանության, բանակի և այլ անվտանգության կառույցների կազմից գյուլենականների հետ կապի մեջ կասկածվող կամ մեղադրվող բազմաթիվ աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից:

«Բայց չնայած դրան՝ խմբավորման որոշ անդամներ կարողացան քողարկվել», - գրում է աղբյուրը՝ առաջ քաշելով այն պնդումը, թե Ռուսաստանի դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշը ևս հարում է «գյուլենական համայնքին»:

Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիան և Ռուսաստանը դեռ նոր-նոր էին սկսել կարգավորել իրենց հարաբերությունները և Ռուսաստանի դեսպանի սպանությամբ խնդիր է դրվել  փչացնել այդ հարաբերությունները:

Աղբյուրը հիշեցնում է, թե անցյալ տարի՝ 2015թ. նոյեմբերին, գյուլենական օդաչուները խոցել էին ռուսական ինքնաթիռը, ինչը ռուս -թուրքական ճգնաժամի ծագման առիթ էր հանդիսացել:

Հավելենք, որ դեպքի վայրում հայտարարությամբ է հանդես եկել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը, ով նույնպես կատարված մեջ մեղադրել է գյուլենականներին: «Այստեղ գործ ունենք այն նույն ուժային կենտրոնի հետ, որը խոցեց ռուսական ինքնաթիռը: Սա մի գործողություն է, որի նպատակը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների խաթարումն է. ճիշտ այնպես, ինչպես FETÖ-ն դա անում հարավ-արևելքում»,- ասել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ սպանվել է Անկարայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը: Սպանությունը կատարողը 22-ամյա ոստիկան է, որը դեսպանին վիրավորելուց հետո վանկարկել է «Ալլահ աքբար, չմոռանաք Հալեպը, չմոռանաք Սիրիան»: Հանցագործը վնասազերծվել է: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}