Տնտեսական13:50, 21 Դեկտեմբեր 2016
Նախատեսվում է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառության ծավալը ներկայիս 3.5 մլրդ դոլարից հասցնել 10 միլիարդի

Թյուրքական խորհրդի երկրների էկոնոմիկայի նախարարների 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Բաքու մեկնած Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպմանը Զեյբեքչին հայտարարել է, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի օրերին Թուրքիային ամենամեծ աջակցությունը ցուցաբերել է Ադրբեջանը:
Համաժողովում ունեցած ելույթի ժամանակ էլ թուրք նախարարը խոսել է Ադրբեջանի հետ առևտրի մի մասը ազգային արժույթներով իրականացնելու հնարավորությունների մասին` հայտնելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: Ըստ թուրք նախարարի` իր երկիրը պատրաստվում է արտաքին առևտրի մոտ 10 տոկոսը կատարել ազգային աժույթով:
Վերջինս հայտարարել է նաև, որ նախատեսում են Ադրբեջանի հետ կնքվելիք արտոնյալ առևտրի համաձայնագրի շրջանակներում 2 երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը ներկայիս 3.5 մլրդ դոլարից հասցնել 10 միլիրադի:
Թուրք նախարարը անբավարար է համարել խորհրդի երկրների միջև առևտրային կապերի մակարդակը` նշելով որ խորհրդի երկրները մոտ 110 միլիոնանոց ընդհանուր շուկա ունեն, բայց միմյանց հետ առևտրի ծավալը չի գերազանցում 5մլրդ դոլարը: Զեյբեքչին շեշտել է առևտրային կապերի աշխուժացման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ դրանք կնպաստեն նաև երկրների տնտեսությունների զարգացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |