Տարածաշրջան12:09, 21 Դեկտեմբեր 2016
Թուրքական լրատվամիջոց. «Իրանը նոր թափ է հաղորդում Հայաստանի հետ հարաբերություններին»

Թուրքական «Habersitesi» լրատվական կայքը անդրադարձել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին՝ շեշտելով, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ է հաղորդում։
Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ Ռոհանիի այցի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք համաձայնագրեր կստորագրվեն, ինչպես նաև Իրանի նախագահը կհանդիպի ՀՀ նախագահի հետ։
Աղբյուրը նշում է, որ Հայաստանից բացի Իրանի նախագահը կայցելի նաև Ղազախստան և Ղըրղըզստան և: Հղում անելով իրանական մամուլին՝ մեջբերվում է Ռոհանիի այն հայտարարությունը, թե իր այցը նշյալ երկրներ կնպաստի Իրանի ազգային անվտանգությանը։
Թուրքական կայքը, հղում անելով PressTV-ին, ընդգծում է, որ վերջին տարիներին Իրանը հարաբերությունները խորացնում է «Եվրասիական տնտեսական միության» ԵԱՏՄ անդամ երկրների հետ։
«Այս երկրների հետ ունենք տնտեսական հարաբերություններ, որոնք նախատեսում են արտոնյալ սակագներով, ինչու չէ նաև ազատ առևտուր»,- հիշեցվում է Ռոհանիի հայտարարությունը։
Հիշեցվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Իրանի նախագահի այցը երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար պատմական հնարավորություն կստեղծի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |