• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 23:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:45, 22 Դեկտեմբեր 2016

Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վիճակագրութունը 1.5 տարում

Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների վիճակագրութունը 1.5 տարում

Վերջին 1.5 տարում Թուրքիայում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 497, վիրավորվել ավելի քան 2.000 մարդ: Թեմային անդրադարձել է «BBC Türkçe»-ն՝ ներկայացնելով նշյալ ժամանակաշրջանի ամփոփ վիճակագրությունը:

Այն ընդգրկում է 2015թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունին հաջորդող 18 ամիսները:

Այդ ամիսներից յուրաքանչյուրի ընթացքում Թուրքիայում առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել: Բոլոր նշյալ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK), «Քուրդիստանի ազատության բազեներ» (ՔԱԲ-TAK), «Իսլամական պետություն» (ԻՊ-IŞİD) խմբավորումները կամ դրանց կազմակերպման մեջ իշխանությունները մեղադրել են վերոնշյալ խմբավորումներին:

Ահաբեկչական գործողությունները հիմնականում կատարվել են մահապարտների կամ պայթուցիկ նյութերով բեռնված մեքենաների միջոցով: Գործողությունների հիմնական թիրախը խաղաղ բնակիչներն ու զանազան պետական կառույցների անվտանգության աշխատակիցներն են եղել:

Ահաբեկչական գործողությունների հաճախականությունը մեծացել է հատկապես 2016թ մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածում: Այդ ընթացքում 17 պայթյուն է գրանցվել, որոնց զոհ է գնացել 176 քաղաքացի:

Մարտ-սեպտեմբեր ամիսներին Ստամբուլում գրանցվել է 3, Անկարայում՝ 1 պայթյուն: Իսկ ամենաշատ գործողություններն իրականացվել են Դիարբեքիրում: Ընդ որում, ամենաշատ ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել 2016թ. օգոստոսին՝  թվով 8 գործողություն: Ամենաշատ զոհերի պատճառ դարձած պայթյունը դարձյալ տեղի է ունեցել օգոստոսին. դա Գազիանթեփում  մի հարսանիքի ժամանակ գրանցված պայթյունն էր, որին զոհ գնաց 54 մարդ: Սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ թվով մահվան պատճառ դարձած երկրորդ պայթյունն է:

 

Թուրքիայի  պատմության մեջ ամենաարյունալի և ամենաշատ զոհեր գրանցած ահաբեկչական գործողությունը 2015թ. հոկտեմբերին տեղի ունեցած Անկարայի պայթյունն էր, որին զոհ գնաց 107 մարդ:

Հոդվածին կից աղբյուրը ներկայացնում է նաև վերջին 18 ամսվա ընթացքում գրանցված 26 պայթյունների ցանկը՝ նշելով դրանց ամսաթիվը, վայրը, զոհերի և վիրավորների թիվը:


2015թ.

Հունիսի 5՝ Դիարբեքիր. 5 զոհ, 400 վիրավոր
Հուլիսի 20՝ Շանլըուրֆա.
34 զոհ, 104 վիրավոր
Հոկտեմբերի 10՝ Անկարա.
107 զոհ, հարյուրավոր վիրավորներ
Դեկտեմբերի 23՝ Ստամբուլ.
1 զոհ , 1 վիրավոր

2016թ.

Հունվարի 12՝ Ստամբուլ. 13 զոհ, 20 վիրավոր
Հունվարի 14՝  Դիարբեքիր.
6 զոհ, 36 վիրավոր
Փետրվարի 17՝ Անկարա.
29 զոհ, 61 վիրավոր
Մարտի 13՝ Անկարա.
36 զոհ, 125 վիրավոր
Մարտի 19՝ Ստամբուլ.
4 զոհ, 37 վիրավոր
Մարտի 31՝ Դիարբեքիր.
7 զոհ, 27 վիրավոր
Մայիսի 1՝ Գազիանթեպ.
2 զոհ, 22 վիրավոր
Մայիսի 10՝ Դիարբեքիր.
3 զոհ, 45 վիրավոր
Մայիսի 12՝ Դիարբեքիր.
16 զոհ, 23 վիրավոր
Հունիսի 7՝ Ստամբուլ.
11 զոհ, 36 վիրավոր
Հունիսի 8՝ մարդին. 6 զոհ,
34 վիրավոր
Հունիսի 28՝ Ստամբուլ.
45 զոհ, 230 վիրավոր
Օգոստոսի 10՝ Դիարբեքիր, Մարդին.
8 զոհ, 13 վիրավոր
Օգոստոսի 15՝ Դիարբեքիր.
7  զոհ, 45 վիրավոր
Օգոստոսի 18՝ Էլազըղ, Վան, Բիթլիս.
12 զոհ, 219 վիրավոր
Օգոստոսի 21՝ Գազիանթեպ.
54 զոհ
, 100 վիրավոր
Օգոստոսի 26՝ Շըրնաք.
12 զոհ, 70 վիրավոր
Հոկտեմբերի 9՝ Հաքքարի.
18 զոհ, 27 վիրավոր
Նոյեմբերի 4՝ Դիարբեքիր.
11 զոհ, 100 վիրավոր
Նոյեմբերի 24՝ Ադանա.
2 զոհ, 33 վիրավոր
Դեկտեմբերի 10՝ Ստամբուլ.
45 զոհ, 155 վիրավոր
Դեկտեմբերի 17՝ Կեսարիա. 
14 զոհ, 56 վիրավոր

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}