Տարածաշրջան07:33, 22 Դեկտեմբեր 2016
ԻՊ-ի զինյալները Սիրիայում 14 թուրք զինվոր են սպանել

Թուրքիայի կողմից օգոստոսի 24-ին Սիրիայի տարածքում սկսված և մինչև այժմ շարունակվող «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում թուրքական բանակը շարունակում է կորուստներ կրել:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի հայտարարությանը, նշում է, որ դեկտեմբերի 21-ին թուրքական ուժերի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև ուժեղ բախումներ են տեղի ունեցել: ԻՊ-ի կողմից Էլ-Բաբում թուրք զինվորների վրա իրականացրած հարձակման հետևանքով 14 թուրք զինվոր սպանվել է, 33-ը վիրավորվել: Աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն «Եփրատի վահան» գործողության ընթացքում թուրքական կողմի մարդկային կորուստները հասնում են 35-ի:
Թուրքիայի ԶՈՒ-ի գլխավոր շտաբն հաղորդել է, որ այս դեպքերից հետո Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին՝ ոչնչացնելով 67 թիրախ և վնասազերծելով 138 ահաբեկիչ։
Էլ Բաբում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս խոսքերով` թուրք զինվորները, ինչպես նաև «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորումը, որը վայելում է Թուրքիայի աջակցությունը, ամբողջովին իրենց վերահսկողության տակ են վերցրել Էլ Բաբը Սիրիայի Հալեպ քաղաքի հետ կապող ճանապարհը: Ըստ Էրդողանի` ԻՊ-ն Էլ Բաբում «իր վերջին օրերն է ապրում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |