Տարածաշրջան11:33, 22 Դեկտեմբեր 2016
Կայսերիում եղած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»
Դեկտեմբերի 17-ի առավոտյան Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի դիմաց տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը (TAK):
Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը մոտ կանգնած կայքերից մեկում` հրապարակվել են այն անձանց անունները, որոնք իրականացրել են թե դեկտեմբերի 10-ին Ստամբուլում և թե դեկտեմբերի 17-ին Կայսերիում տեղի ունեցած պայթյունները:
Նշենք նաև, որ Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը նույնպես ստանձնել էր TAK-ը:
Նշյալ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Կայսերիի պայթյունը իրականացրել էր ծնունդով Թուրքիայի Վան նահանգի Օզալփ շրջանից 26-ամյա Քասըմ Յըլդըրըմչաքարը, ով հանդես էր գալիս «Չեքթար Քեբաթ» կեղծանվամբ:
Իսկ դեկտեմբերի 10-ին Ստամբուլում պայթյուններն իրականացրել էին 27-ամյա Քադրի Քըլընչը և 30-ամյա Բուրաք Յավուզը: Նրանք հանդես էին գալիս «Շերվան Շորեշ Դերվեշ» և «Անդոկ Սերհաթ» կեղծանուններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |