• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:15, 23 Դեկտեմբեր 2016

Գերմանական բանկ. «Թուրքիայի տնտեսությունը կործանվում է»

Գերմանական բանկ. «Թուրքիայի տնտեսությունը կործանվում է»

Գերմանական «Commerzbank»-ը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ բավական հոռետեսական զեկույց է հրապարակել: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝  զեկույցը կրում է «Թուրքիայի տնտեսությունը կործանվում է» վերնագիրը: «Commerzbank»-ի բնութագրմամբ՝ 2017թ. Թուրքիայի տնտեսական առաջխաղացման վերաբերյալ Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակված ակնկալիքներն ուղղակի «հեքիաթ» են:

Գերմանական բանկը ներկայացրել է Թուրքիայի տնտեսական վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ սեփական վերլուծությունը: Ըստ այդմ՝ այս տարվա երրորդ քառորդում Թուրքիայի տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ 4.5 տոկոսով հետընթաց է ապրել: Նշենք, որ ըստ 
TÜİK-ի՝ տարվա երրորդ քառորդում տարեկան կտրվածքով անկումը կազմել է ընդամենը 1.8 տոկոս:

«Commerzbank»-ի բնութագրմամբ՝ 4.5 տոկոսանոց անկումը տնտեսության համար ուղղակի կործանիչ նշանակություն ունի: «Պատկերացրեք, որ հաջորդ երեք եռամսյակների ընթացքում տնտեսությունը նույն չափով շարունակի անկում ապրել: Դա կնշանակի, որ 2017թ. երկրորդ քառորդում տնտեսությունը տարեկան կտրվածքով 16.8 տոկոս անկում կգրանցի»,-ասված է զեկույցում:

Գերմանական բանկը եզրակացնում է, որ նման տվյալների դեպքում դժվար է պատկերացնել, թե 2017թ. Թուրքիայի տնտեսությունը որևէ առաջընթաց կարող է գրանցել: «Վիճակն իսկապես չափազանց վատ է, իսկ 2017թ. առաջընթացի բոլոր ակնկալիքները ուղղակի հեքիաթ են», - ասված է զեկույցում: Բանկը նշում  է, որ ստեղծված իրավիճակը շատ ծանր կանդրադառնա նաև առանց այդ էլ վատ դիրքերում գտնվող թուրքական լիրայի վրա:

Հավելենք նաև, որ TÜİK-ի և Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից սպառողների շրջանում կատարված համատեղ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ սպառողների վստահության ցուցանիշը դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 8 տոկոսով: Դա 2008թ. նոյեմբերից հետո գրանցված ամենամեծ ամսական անկումն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}