• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 22:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:21, 23 Դեկտեմբեր 2016

Թուրքիայի պաշտպանություն նախարարը` Էլ-Բաբում թուրքական ուժերի կորուստների մասին

Թուրքիայի պաշտպանություն նախարարը` Էլ-Բաբում թուրքական ուժերի կորուստների մասին

Թուրքիայի Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ խոսել է դեկտեմբերի 21-ին թուրքական ուժերի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության միջև Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում տեղի ունեցած բախումների մասին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Ըշըքի խոսքերով,  բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թիվը արդեն հասել է 16-ի:

Ելույթի ընթացքում նախարարը խորհրդարանին տվյալներ է ներկայացրել Թուրքիայի կողմից օգոստոսի 24-ին Սիրիայի տարածքում սկսված «Եփրատի վահան» ռազմական գործողության վերաբերյալ:

Ըշըքի խոսքերով` Թուրքիան Սիրիայում գործողություններ է իրականացնում ոչ միայն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, այլև Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց պաշտոնական Անկարան դիտարկում է, որպես ահաբեկչական կազմակերպություն:

Ըստ Ըշըքի տրամադրած տվյալների` մինչ օրս «Եփրատի վահան» գործողության ժամանակ սպանվել է 1005 ԻՊ-ի գրոհային, բացի դրանից ոչնչացվել է ԻՊ-ին պատկանող 4 տանկ, 621 շենք, 29 հրանոթ, 61 պաշտպանական դիրք, 28 հրամանատարական կենտրոն, 17 զինպահեստ, ինչպես նաև պայթուցիկով բեռնված 11 մեքենա:

Իսկ ահա Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» (ԺՄԿ-PYD) կուսակցության ռազմական թևի` «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի դեմ գործողությունների հետևանքով 299 զինյալ է սպանվել: Նշյալ գործողությունների ժամանակ ոչնչացվել է քրդական ուժերին պատկանող 14 շենք, 4 պաշտպանական դիրք, 5 մեքենա և 1 անօդաչու թռչող սարք:

Նախարարը մեկ անգամ ևս շեշտել  թուրքական այն տեսակետը, որ իրենք երբեք չեն թողնի, որ քրդական ուժերը Սիրիայում ստեղծեն միջանցք: Այդ միջանցքը թուրքական կողմը որակում է որպես «ահաբեկչական միջանցք»:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}