Տարածաշրջան13:40, 23 Դեկտեմբեր 2016
Թուրքիայի արտգործնախարար. «Սիրիայում 3 նպատակ ենք հետապնդում»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդդե քաղաքում տեղի ունեցող «Իսլամական համագործակցություն կազմակերպության» անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստում անդրադարձել է սիրիական ճգնաժամին: Ըստ թուրքական «Kanalb» լրատվական կայքի` Թուրքիայի արտգործնախարարը իր խոսքում նշել է, որ ստեղծված պայմաններում Թուրքիան Սիրիայում 3 նպատակ է հետապնդում.
«Նախ պետք է Սիրիայում հրադադար հաստատվի, ապա պետք է փրկել այն մարդկանց, ովքեր Սիրիայում այժմ ծանր կացության մեջ են հայտնվել: Եվ վերջին 3-րդ նպատակը այն է, որ հումանիտար օգնություն տրամադրվի խաղաղ բնակչությանը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ այս նպատակները իրականացնելուց հետո միայն պետք է անցնել ճգնաժամին քաղաքական լուծում տալուն:
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ երկրի իշխանության ղեկին մնալ-չմնալու հարցին, Չավուշօղլուն, մասնավորապես, հիշատակելով Ժնևում տեղի ունեցած բանակցությունները, նշել է, որ դրանց ընթացքում Սիրիայի իշխանությունների դիրքորոշումը պարզ էր և այն իրենցից ենթադրում էր պահպանել Ասադի իշխանությունը: Սակայն ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի` կարևոր է նաև սիրիական ընդդիմության կարծիքը, որը համակարծիք է Թուրքիայի այն դիրքորոշման հետ, որ Սիրիայի ներկայիս նախագահը պետք է հեռանա իշխանությունից:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |